ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բոլոր ճանապարհները տանում են Նյու Յորք

Բոլոր ճանապարհները տանում են Նյու Յորք
24.09.2015 | 10:47

Աշխարհի երկրների նախագահներն ու վարչապետները հավաքվում են ԱՄՆ-ում, արդեն Վաշինգտոնում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, պետական այցով ԱՄՆ է մեկնել Չինաստանի նախագահ Սի Ձինպինը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը սեպտեմբերի 25-ին կմեկնեն: Բոլորի հասցեն նույնն է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Այս տարի ՄԱԿ-ը նշում է իր ստեղծման 70-ամյակը:
«Գլխավոր ասամբլեայի բարձրագույն ներկայացուցչության շաբաթը միշտ հայտնի էր որպես դիվանագիտական շփումների հարթակ, սակայն այս անգամ ռեկորդներ են սահմանվում»՝ ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ում ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 28-ին:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ